Գոհաբանական մաղթանք կկատարվի Ամանորյա գիշերը
28.12.2010,
15:46
Գոհաբանական մաղթանք կկատարվի Ամանորյա գիշերը
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ հայկական եկեղեցիներում Ամանորյա գիշերը գոհաբանական մաղթանք կկատարվի, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, քաղաքամայր Երևանի եկեղեցիներում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում Ամանորյա գիշերը` ժամը 2400-ին, կկատարվի գոհաբանական մաղթանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-

