ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
08.12.2010,
19:47
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
ՀՀ նախագահը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերին:-0-

