«Դոմոդեդովո» օդանավակայանը և Հայաստանի ազգային ավիափախադրողը պարգևատրել են Մոսկվա-Երևան չվերթի 200 հազարերորդ ուղևորին
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը և հայկական ազգային «Արմավիա» ավիափոխադրողը պարգևատրել են Մոսկվա-Երևան չվերթի 200 հազարերորդ ուղևոր Մելինե Կարապետյանին։
Ընկերությունների ներկայացուցիչները դիմավորել են ուղևորին «Դոմոդեդովոյում» և նրան նվերներ հանձնել։
Օդանավակայանի մամուլի քարտուղար Ելենա Գալանովան ասել է հայ լրագրողներին, որ Մոսկվայից Երևան չվերթների 48 տոկոսն իրականացվում է «Դոմոդեդովոյից»։
«Արմավիա» ավիաընկերությունից դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան ուղևորահոսքը 2009 թվականին կազմել է 170 հազ. ուղևոր, իսկ 2010 թվականի սկզբից այդ թիվն արդեն հասել է 200 հազարի»,- տեղեկացրեց նա։
Մամուլի քարտուղարի խոսքերով՝ 2009 թվականի հունվար-օգոստոսին ուղևերահոսքը կազմել է 95,3 հազար մարդ, իսկ 2010 թվականի նույն ժամանակահատվածում՝ 100,7 հազար։
«Դոմոդեդովոն» Ռուսաստանի օդանավակայանների մեջ ուղևորափոխադրման առաջատարն է, նրա մասնաբաժինը Մոսկվայի ավիացիոն հանգույցի ընդհանուր ուղևորահոսքում կազմում է 46 տոկոս։ 2009 թվականին ուղևորահոսքը կազմել է 18,7 մլն մարդ, 2010 թվականի վերջի կանխատեսումներով այդ թիվը կհասնի 22,3 մլն-ի։ 2010 թվականի հունվար-օգոստոսին այդ թիվը հավասար է եղել 14,7 մլն-ի՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 22,4 տոկոսով։
Ներկայումս «Դոմոդեդովոյից» թռիչք է իրականացնում 75 ավիաընկերություն, որից 47-ն՝ օտարերկրյա (ԱՊՀ երկրների 12 ընկերություն) և 28-ը՝ ռուսական։
«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։
«Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 102 կանոնավոր չվերթ՝ աշխարհի 20 երկրների 35 ուղղություններով։ 2009թ.-ին ընկերությունն ավելի քան 700 հազ ուղևերոր է փոխադրել:--0--