Մեդվեդևն Ալիևին կառաջարկի ընդհանուր հայտարարի գալ Հայաստանի հետ. փորձագետ

02.09.2010, 17:46
Մեդվեդևն Ալիևին կառաջարկի ընդհանուր հայտարարի գալ Հայաստանի հետ. փորձագետ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին կառաջարկի Հայաստանի հետ ընդհանուր հայտարարի գալ՝ ներկայացնելով իր երաշխիքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ասաց հայ քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանը:
 
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա այցով Բաքու է մեկնել, որի ժամանակ տեղի կունենա Կասպյան տարածաշրջանում երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումը:

«Այսինքն Ռուսաստանը կասի նույն խոսքերը, ինչն արդեն տարիներ շարունակ ասում է. «Դուք ընդհանուր լեզու եք գտնում, իսկ մենք երաշխավոր ենք դառնում»,- հինգշաբթի լրագրողներին ասաց փորձագետը:

Քաղաքագետն ընդգծեց, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հաշտեցման հնարավոր է հասնել, ապա դա անիրական է տարածքային հարցերում:

Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի ցանկացած տարածքային հավակնություններն անընդունելի են և խախտում են միջազգային իրավունքների նորմերը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:   

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-