Հայաստանի հրեական համայնքը բողոք կներկայացնի Ռովշան Ասկերովի նկատմամբ

12.08.2010, 17:25
Հայաստանի հրեական համայնքը բողոք կներկայացնի Ռովշան Ասկերովի նկատմամբ

Առաջիկա օրերին Հայաստանի հրեական համայնքը Առաջին ալիքին նամակ կուղարկի, որում կասկած է արտահատվում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղում Ռովշան Ասկերովի մասնակցության նպատակահարմարության առնչությամբ, որովհետև վերջինն իր անձնական բլոգում ժխտել է Հոլոքոստը, ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի մի ուժեղ մասնակից կա՝ Ռովշան Ասկերովը: Ես ինտերնետում հետևում եմ նրա մտորումներին և միշտ չափազանց զայրացել եմ, որ նման մարդը` գիտակը, պարբերաբար, միշտ շատ լուրջ  հակահրեական արտահայտություններ է  անում: Եվ վերջապես մենք որոշել ենք հասարակության ուշադրությունը հրավիրել դրան, և խնդրում ենք դիտարկել այդ խաղում նրա պիտանելիության հարցը»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Վարժապետյանը:

Հրեական համայնքի ղեկավարը նշեց, որ բաց նամակը կհասցեագրվի Առաջին ալիքի ղեկավարությանն ու հրեական կազմակերպություններին:

Վարժապետյանն ասաց, որ Հրեական կոնգրեսի եվրաասիական գլխավոր խորհրդի և Ռուսախոս հրեաների համաշխարհային կոնգրեսի մայրացամաքային բաժանմունքի անդամ լինելով, պետք է նաև այդ երկու կազմակերպությունների ուշադրությունը հրավիրի Ասկերովի վարքին:

Նա ընդգծեց, որ Ասկերովը, իր հրեա գործընկերների շրջանում նման արտահայտությւոններ թույլ չտալով, այս թեմայի շուրջ բավական անկեղծ է ինտերնետում:

Ըստ Վարժապետյանի, Ասկերովը լիովին ժխտում է Հոլոքոստը. «ընդ որում դա անում է շատ կոպիտ, ցինիկաբար և, բնական է, չի կարողանում չհիշատակել նաև 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը, և ասում է, որ դա նույն ակցիան է, ինչ Հոլոքոստը, նույն գովազդն է, փիարը»,- ավելացրեց հրեական համայնքի ղեկավարը: -0-