Լողափային սեզոնի սկզբից Հայաստանի ջրամբարներում 15 մարդ է խեղդվել, իսկ 16-ը փրկվել են. ԱԻՆ

27.07.2010, 13:44
Լողափային սեզոնի սկզբից Հայաստանի ջրամբարներում 15 մարդ է  խեղդվել, իսկ 16-ը փրկվել են. ԱԻՆ
Լողափային սեզոնի սկզբից Հայաստանի ջրամբարներում 15 մարդ է  խեղդվել, իսկ 16-ը փրկվել են. ԱԻՆ

Ամռան սեզոնին Հայաստանի ջրամբարներում խեղդվողների թիվը հասնում է 15 մարդու, իսկ 16 անձանց հնարավոր է եղել փրկել, որոնցից  չորսը մինչև 13 տարեկան երեխաներ են, երեքշաբթի լրագրողներին ասաց  ՀՀ ԱԻՆ Ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը:

Ըստ նրա՝ սեզոնի սկզբում մահացու ելքով դեպքերից վեցը գրանցվել է Սևանում՝ 2009թ.-ի հինգ դեպքի դիմաց, իսկ ինը՝ Հայաստանի մարզերում՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի չորսի դիմաց, դրա հետ մեկտեղ բոլոր նախադեպերը գրանցվել էին առավելապես հուլիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։

«Դժբախտ պատահարների թվի ավելացման պատճառն առաջին հերթին  ուժեղ շոգն էր, այն դեպքում, երբ անցյալ տարի հանգստի պայմաններն այնքան էլ բարենպաստ չէին»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Մկրտչյանը։
 
Ջրի հետ կապված դժբախտ պատահարների այլ պատճառների թվում նա նշել է հարբած վիճակում լողալը՝ ընդգծելով, որ միջադեպերի հիմնական թիվը պատահում է երեկոյան  ժամը 20.00-20.30 ժամանակահատվածում , երբ փրկարարներն ավարտում են իրենց գործը։

Առկա իրավիճակի հետ կապված, ըստ Մկրտչյանի՝ փրկարարները երկարացրել են իրենց աշխատանքային ժամը՝ մինչև ժամը 23.00-ն:

«Շնորհիվ ձեռնարկված միջոցներին և պրոֆիլակտիկ աշխատանքներին՝ հուլիսի 10-ից հետո և մինչև օրս ոչ մի դժբախտ պատահար չի գրանցվել»,- նշեց Մՙկրտչյանը։

Սևանի շրջանում այսօր 19 փրկարարական կետ է գործում, այն դեպքում, երբ մարզերում ընդհանրապես գոյություն չունի։

Ըստ գնդապետի՝ դժբախտ պատահարները տեղի են ունենում փրկարարների կողմից չվերահսկվող տարածքներում՝ ավելացնելով, որ մասնավոր լողափները չեն վերահսկվում փրկարար ծառայության կողմից՝ չնայած նրանց տարածքում ևս կատարվում են շրջայցեր։

Մկրտչյանն ավելացրեց, որ ջրի հետ կապված միջադեպի մասին   փրկարար ծառայությանը տեղյակ պահելու համար քաղաքացիները կարող են զանգահարել 1-01 հատուկ կարճ համարով։ -0-