Չայկովսկու 170-ամյակին նվիրված հիշատակի երեկո կանցկացվի Երևանի երաժշտական դպրոցում

17.06.2010, 20:03
Չայկովսկու 170-ամյակին նվիրված հիշատակի երեկո կանցկացվի Երևանի երաժշտական դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս մեծ կոմպոզիտոր Պ.Ի.Չայկովսկու ծննդյան 170-ամյակին նվիրված «Ռուսաստանի մեծ անուններ» երեկո կանցկացվի ուրբաթ Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում, տեղեկացնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

«Հանդիսավոր համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորների անմահ ստեղծագործությունները երաժշտական դպրոցի աշակերտների և շրջանավարտների, ինչպես նաև ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի և Երևանի Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատարների կատարմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Երեկոյի կազմակերպիչն է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։ -0-