Ռուսաստանի Դաշնության պետքարտուղար, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նախօրեին հանդիպել է ՀՀ արտգործնախարար տեղակալ Շավարշ Քոչարյանին, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հանդիպումը կայացել է Ռուսաստանի արգործնախարարությունում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-