Հայաստանի նախագահը ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով

26.12.2009, 17:06

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Ավդալյանը պարգևատրվել է հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացումը խթանելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանում ծանրամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երիտասարդ մարզիկների պատրաստման գործում ունեցած մեծ նվաճումների համար Արարատի մարզի մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Գառնիկ Ալեքսանյանը և ՀՀ ծանրամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:-0-