ՀՀ նախագահը աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարար է նշանակել

24.11.2009, 13:25
ՀՀ նախագահը աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 23-ի հրամանագրով Գևորգ Պետրոսյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մխիթար Մնացականյանը։-0-