2009 թ.-ին ՀԿԵ-ում ավելացել է ուղեգծային տնտեսության զարգացմանն ուղղված աշխատանքների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեգծի ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2009 թ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում ուղեգծի արդիականացմանն ուղղված աշխատանքների ծավալը գերազանցում է 2008 թ.-ի ծավալը:
Ուղեգծային տնտեսության իրավիճակի կայունացման նպատակով 2008-2009 թթ.-ին փոխվել է 5 189 կմ ռելս, 61 533 հատ փայտակոճ (11 244 հատ՝ 2008 թ.-ից, 50 289 հատ՝ 2009 թ.-ին), 3 789 հատ երկաթբետոնե կոճ և 967 հատ կամրջային չորսու:
Ուղեգծային համալիրի արդիականացմանն ուղղված աշխատանքներում ընկերությունը գործարկել է 2008-2009 թթ.-ին ստացված տեխնիկան և սարքավորումները:
Դրանց թվում են ծանր տեխնիկա (427, 69 միլին ռուբլի արժողությամբ), մեքենաներ և սարքավորումներ (32 55 միլիոն ռուբլի արժողությամբ), ավտոտրանսպորտ և կտրատող տեխնիկա (51 62 միլիոն ռուբլի): Ուղեգծային աշխատանքներում գործարկվել է նաև «ՌԵ» ՍՊԸ-ի կողմից վարձակալված ուղեգծային ծանր տեխնիկան:
Այսպիսով՝ 2009 թ.-ի ծրագրով ներդրվող 1 040 00 միլիոն ռուբլուց, որը նախատեսված է ուղեգծային տնտեսության զարգացման համար, արդեն իրացվել է 806 16 միլիոն ռուբլի:
Ենթադրվում է ուղեգծային համալիրի արդիականացման նպատակով գումարի հետագա ներդրում հետևյալ չափերով՝ 2010 թ.-ին՝ 571, 76 միլիոն ռուբլի, 2011 թ.-ին՝ 639, 54 միլիոն ռուբլի, 2012 թ.-ին՝ 549, 32 միլիոն ռուբլի:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--