Վրացի փորձագետը կովկասյան տարածաշրջանի խաղաղ զարգացման հայեցակարգ է առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ջորջիան Թայմս» հոլդինգի նախագահ, «Ազրի» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մալխազ Գուլաշվիլին մտադիր է Հայաստանում ներկայացնել իր մշակած «Խաղաղ Կովկաս» հայեցակարգը:
«Այս հայեցակարգի հիմնական սկզբունքներն այն են, որ կովկասյան պետությունները պետք է ընդհանուր լեզու գտնեն, ստեղծեն համատեղ կառույցներ, միասնական տնտեսական տարածք ստեղծեն և համատեղ աշխատեն Կովկասում հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ», - հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտը Մեծ Կովկասում» Երևան-Կիև տեսակամուրջի ընթացքում ասաց նա:
Գուլաշվիլու խոսքերով՝ այս փաստաթղթին պետք է միանան աշխարհի առաջատար խաղացողները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիանը և Իրանը:
«Ես Կովկասի անվտանգության խորհրդի կազմակերպման գաղափար ունեմ, որում այս խաղացողները գլխավոր դերն են կատարելու»,- պարզաբանեց նա:
Փորձագետը ընդհանուր տնտեսական նախագծերի իրականացման անհրաժեշտություն է տեսնում, այնպիսի, ինչպիսիք են Զարգացման կովկասյան բանկը, Կովկասի ապահովագրական կազմակերպությունը, որը կապահովագրի համատեղ ձեռնարկությունների ստեղծմանն ուղղված նախագծերը:
«Բիզնեսը միայն ազգային պատկանելություն չունի, այն միջազգային է, և պետք է ներառել այն ուժերը, որոնք Կովկասում խաղաղության կողմնակից կլինեն»,- ընդգծեց նա:
Այս առնչությամբ Գուլաշվիլին ասաց, որ, որ վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման հարցում, ևս մեկ անգամ ապացուցում են, որ քաղաքականության մեջ, առավել ևս բիզնեսում, հավերժ թշնամիներ չկան: -0-