ՀՀ Կոտայքի մարզում հրդեհ է բռնկվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում
03.09.2009,
13:00
ՀՀ Կոտայքի մարզում հրդեհ է բռնկվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում
Նախօրեին հրդեհ է բռնկվել ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է մոտավորապես կես ժամ անց: Հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտ և թփեր` 1,5 հա մակերեսով: -0-

