ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարության կայքը կոտրել են հակերները։ Հայաստանի կառավարության պաշտոնական www.gov.am կայք անցնելիս հայտնվում է պատանու դեմք՝ արյան հետքերով և կապած բերանով։
Ավելի ներքև անգլերենով գրություն է, որտեղ ասվում է, որ կայքը կոտրված է ALTBTA-ի կողմից։
Հակերները հայտնում են, որ դա առաջին նախազգուշացումն է և խորհուրդ են տալիս այսուհետ լինել ավելի զգույշ, կարգի բերել կայքը մինչև նոր հակերի գալն ու նոր գրոհը։ «Ներիր, ադմին, և մի անհանգստացիր, ես պարզապես փոխել եմ ինդեքսը»,- ասվում է կոտրած կայքի առաջին էջում տեղադրված հաղորդագրությունում։
Հակերները նաև թողել են իրենց տվյալները՝ e-mail-ը, և վերջում ամենայն բարիք են մաղթել։
Որևէ քաղաքական պահանջ հակերները չեն ներկայացրել։ -0-