Հայկական խորհրդարանը խստացրել է զենքով պարգևատրելու կարգը

11.06.2009, 16:36
Հայկական խորհրդարանը խստացրել է զենքով պարգևատրելու կարգը
Հայկական խորհրդարանը խստացրել է զենքով պարգևատրելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ուղղումներ մտցրեցին «Զենքի մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքներում։

Ինչպես հայտնեց Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, ուղղումներով ենթադրվում է սահմանափակել քաղաքացիներին զենքով պարգևատրելու դեպքերի թիվը։

«Ուղղումների համաձայն, որպես խրախուսանք զինվորական արժանիքների համար զենք շնորհելու իրավունք ունեն նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, բազմամյա անթերի ծառայության և հատուկ հանձնարարությունները գերազանց կատարելու համար՝ Ոստիկանության պետը, անթերի ծառայության ու բացառիկ արժանիքների համար՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը»,- ասաց Հունանյանը։

Նրա խոսքով, Պաշտպանության նախարարը, Ոստիկանության պետն ու ԱԱԾ տնօրենն իրավունք ունեն անվանական զենք շնորհել միայն իրենց գերատեսչությունների աշխատակիցներին։

Ընդ որում, Հունանյանը հավելեց, որ մաքսային, հարկային և փրկարար ծառայությունների ղեկավարներին, ուղղումների համաձայն, արգելվում է զենք շնորհել իրենց գերատեսչությունների աշխատակիցներին ։ -0-