Ամանորյա տոների ընթացքում հայ փրկարարները ձյան տակից դուրս են բերել ութ ավտոմեքենա
08.01.2009,
15:02
Ամանորյա տոների ընթացքում հայ փրկարարները ձյան տակից դուրս են բերել ութ ավտոմեքենա
Փրկարար ծառայության ջանքերով հունվարի 1-5-ը ձյան տակից դուրս է բերվել ութ ավտոմեքենա, հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հունվարի 5-ին, Ժամը 19.00-ին փրկարարների օգնությամբ Վ.Ասրյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում դուրս է բերվել ձյան տակից»,- ասվում է հաղորդագրությունում։
Հունվարի 3-ին հրշեջ-փրկարարների և Գորիսի «Ճանշինտրանս» ՓԲԸ աշխատակիցների ուժերով Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում խցանումից դուրս է բերվել 6 ավտոմեքենա:
Հունվարի 1-ին հրշեջ-փրկարարների օգնությամբ Ա.Մկրտչյանին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի 36 ԼՕ 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի մաս: -0-