ՀՀ նախագահը Գյումրու եկեղեցում մասնակցել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված սուրբ պատարագին

08.12.2008, 11:54
ՀՀ նախագահը Գյումրու եկեղեցում մասնակցել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված սուրբ պատարագին
ՀՀ նախագահը Գյումրու եկեղեցում մասնակցել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված սուրբ պատարագին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի Գյումրիի սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցել է սգո պատարագին, որը նվիրված էր Հայաստանում 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։

Պատարագը մատուցվել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Հայաստանի կառավարության և խորհրդարանի պատվիրակությունների մասնակցությամբ։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։

«Ողբերգության օրերին հայ ժողովուրդը ցույց տվեց իր միասնությունը, և այսօր մենք հիշում ենք 20 տարիների հերոսական պատմությունը մեր ժողովրդի, զոհողությունների ու նվիրումի պատմությունը, պայքարի և կառուցումի   պատմությունը», - ասաց Կաթողիկոսը։

Նա երախտագիտություն հայտնեց այն բոլոր երկրներին, ժողովուրդներին, կազմակերպություններին, որոնք կորստի օրերին աջակցություն ցուցաբերեցին և կիսեցին հայ ժողովրդի վիշտը։ Նրա խոսքերով, այդ աջակցությունն ու սատարումը արտահայտությունը եղավ եղբայրսիրության, արտահայտությունը եղավ մարդկության կամքի՝ ընթանալու դեպի բարօր, խաղաղ ու ապահով աշխարհ։

Խոսելով երկրաշարժին հետևած հայ ժողովրդի մեկ այլ ողբերգության՝ ղարաբաղյան պատերազմի և նրա արդյունքների մասին՝ Գարեգին Երկրորդը նշեց, որ վերջին տարիների ընթացքում հավատի և նվիրվածության միջոցով ձեռք բերված հաջողություններն ու հաղթանակները դրական մեծ փոփոխություններ մտցրեցին պետության կյանքում։

Կաթողիկոսը նաև ընթերցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի՝ հայ ժողովրդին ուղղված կարեկցանքի խոսքը, որը Պատրիարքը հղել էր  մահվանից երկու օր առաջ։

Տեղական ժամանակով ժամը 11։41 րոպեին, այն պահին, երբ 20 տարի առաջ տեղի ունեցավ ողբերգությունը, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի ։-0-