Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին. պատգամավոր

02.12.2008, 16:05
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին. պատգամավոր

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակն այսօր չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Մենք պետք է հասկանանք դա և համապատասխան միջոցներ ձեռնարկենք։ Երկար ժամանակ Հայաստանը ԵԽ անդամ է, բայց կազմակերպության պահանջները չեն կարող ակնթարթորեն կատարվել 100 տոկոսով»,- պատգամավորը երեքշաբթի ասաց լրագրողներին։

Ծառուկյանի կարծիքով, Հայաստանը փորձում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։

Խորհրդարանականն ընդգծեց, որ եթե Հայաստանը եվրաինտեգրման ուղի է ընտրել, ապա պետք է շարունակի այն՝ իրականացնելով բոլոր ընդունած պարտավորությունները։ 

Հայաստանը 2001 թ.-ից Եվրախորհրդի անդամ է ։ --0--