Հայաստանը համաձայն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ԼՂՀ-ին և Ադրբեջանին ձեռնտու ցանկացած որոշման հետ

25.11.2008, 16:33
Հայաստանը համաձայն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ԼՂՀ-ին և Ադրբեջանին ձեռնտու ցանկացած որոշման հետ
Հայաստանը համաձայն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ԼՂՀ-ին և Ադրբեջանին ձեռնտու ցանկացած որոշման հետ

Հայաստանը կհամաձայնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ԼՂՀ-ի և Ադրբեջանի համար ընդունելի ցանկացած որոշման հետ, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։  

«Տվյալ հարցում որոշում ընդունողը Լեռնային Ղարաբաղն է, իսկ մենք կարող ենք այդ հարցի շուրջ հանրային լայն քննարկումներ անցկացնել»,- ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքերով, հայկական կողմի ցանկացած գործողություն պետք է պայմանավորված լինի Արցախի ժողովրդի ու իշխանությունների դիրքորոշումից։

Շահնազարյանը նշեց, որ հայ հասարակությունը և իշխանությունը միշտ պաշտպանել են Արցախի դիրքորոշումը, որն այսօր, ցավոք, հստակ չէ։

Նա հիշեցրեց, որ դեռևս 90-ականների սկզբին հայտարարվել է այն մասին, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ 

«Եթե հայկական իշխանություններն այսօր չկարողանան կատարել այդ առաքելությունը, ապա ՀԱԿ-ն կանի ամեն ինչ, որպեսզի ինքը Արցախի ժողովրսդի անվտանգության երաշխավոր դառնա»,- ընդգծեց Շահնազարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։-0-

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-