Հունաստանում բացվել է հայ նկարիչ Պետրոս Ասլանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

21.11.2008, 18:39
Հունաստանում բացվել է հայ նկարիչ Պետրոս Ասլանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Նոյեմբերի 19-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում բացվել է հայ գեղանկարիչ Պետրոս Ասլանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքահայ հայտնի նկարչի վերջին տարիների աշխատանքները:

Իր բացման խոսքում Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը բարձր է գնահատել Պետրոս Ասլանյանի արվեստը` կարևորելով բազմավաստակ արվեստագետի բեղուն գործունեությունը:

Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 30-ը:--0--