Հայկական կողմը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին առաջարկություններ չի ստացել. ԱԳՆ
17.11.2008,
14:48
Հայկական կողմը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին առաջարկություններ չի ստացել. ԱԳՆ

Հայկական կողմը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին առաջարկություններ չի ստացել, երկուշաբթի Երևանում Հունգարիայի ԱԳ նախարար Քինգա Գյոնցի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Նման նախաձեռնության մասին մեզ չեն տեղեկացրել։ Նախևառաջ, նման առաջարկություն չի եղել։ Չեմ կարծում, որ ճիշտ կլիներ որևէ բան մեկնաբանել՝ չունենալով առաջարկություններ», - ասաց Նալբանդյանը՝ պատասխանելով մի շարք ԶԼՄ-ներում տարածված՝ նախագահների հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությանը վերաբերող հարցին։-0-