Դեղագործական ոլորտի զարգացմանը նվիրված համաժողով կանցկացվի Երևանում

03.11.2008, 12:04
Դեղագործական ոլորտի զարգացմանը նվիրված համաժողով կանցկացվի Երևանում
Դեղագործական ոլորտի զարգացմանը նվիրված համաժողով կանցկացվի Երևանում

Դեղագործական ոլորտի զարգացմանը և միջազգային չափանիշներին նվիրված առաջին համաժողովը կանցկացվի Երևանում նոյեմբերի 12-13-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (USAID/CAPS) ծրագրի գրասենյակից։

«Համաժողովի նպատակն է բարձրացնել որակի կառավարման և միջազգային չափանիշների վերաբերյալ իրազեկումը դեղերի արտադրության ոլորտում, ինչպես նաև խթանել համագործակցություն շահագրգիռ կողմերի միջև», - նշվում է տեղեկատվության մեջ։

Աննախադեպ միջոցառումը կազմակերպել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը՝  Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի (Հայաստանի դեղգործակալություն), Դեղ արտադրողների և ներմուծողների միության համագործակցությամբ։-0-