2009թ. Հայաստանում Դիվանագիտական դպրոց կհիմնվի

30.10.2008, 17:44
2009թ. Հայաստանում Դիվանագիտական դպրոց կհիմնվի
2009թ. Հայաստանում Դիվանագիտական դպրոց կհիմնվի

2009թ.-ին Հայաստանում հիմնվելու է Դիվանագիտական դպրոց, հինգշաբթի հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով 2009թ. պետական բյուջեի նախագծի խորհրդարանական հանձնաժողովների քննարկումներին։

«Դիվանագիտական դպրոց հիմնելու համար 2009թ. բյուջեի նախագծով նախատեսված է 228 հազար եվրո»,- ասաց Նալբանդյանը։
 
Ըստ նրա, դա նախնական նախատեսված գումարն է դպրոցի հիմնադրման համար։

Նալբանդյանը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն հույս ունի, որ միջազգային կազմակերպությունների կողմից տեխնիկական աջակցություն և մասնագետներ կտրամադրվեն։

«Դիվանագիտական դպրոցի հիմնումը մեզ համար առաջնահերթ կարևորություն է ներկայացնում կադրերի պատրաստման տեսակետից»,- ասաց Նալբանդյանը։

Նա հայտնեց, որ ԱԳՆ կենտրոնական աշխատակազմում ներկայում աշխատում է 240 հոգի, որոնցից 180-ը հաստիքային և 60-ը՝ պայմանագրային հիմունքով։ -0-