ՀՀ ՍԴ-ն երկրի հիմնական օրենքին համապատասխան է ճանաչել ՀԱՊԿ-ում մտավոր սեփականության պաշտպանության մասին համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանը երեքշաբթի երկրի հիմնական օրենքին համապատասխան է ճանաչել ՀԱՊԿ երկրների ռազմատնտեսական համագործակցության ժամանակ ստեղծված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների փոխպաշտպանության մասին համաձայնագրի նորմերը։
Համաձայնգիրը ստորագրվել է 2007 թ.-ի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Համաձայնագրի նպատակը ՀԱՊԿ երկրների ռազմատնտեսական համագործակցության ժամանակ մտավոր գործունեության արդյունքների օգտագործման դեպքում իրավախախտումների կասեցումն է։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը երկրի Սահմանադրական դատարան ներկայացրած տեղեկանքում համաձայնագրի վավերացումը խելամիտ է համարել։
1992 թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ մասնակիցները յոթ պետություններ են՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան։ --0--

