ՇՏԱՊ. Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրված է երկու թեկնածու

29.09.2008, 12:30
ՇՏԱՊ. Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրված է երկու թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրված է երկու թեկնածու՝ Հովիկ Աբրահամյան (Հանրապետական կուսակցություն) և Լարիսա Ալավերդյան («Ժառանգություն»), հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհրդարանական թղթակիցը։

Խոսնակի պաշտոնում Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ խմբակցության նախագահ Կարեն Կարապետյանը, իսկ Լարիսա Ալավերդյանինը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։–0--