Մեդվեդևի հետ հանդիպելու համար ՀՀ նախագահը սեպտեմբերի 2-ին կմեկնի Սոչի

29.08.2008, 16:43
Մեդվեդևի հետ հանդիպելու համար ՀՀ նախագահը սեպտեմբերի 2-ին կմեկնի Սոչի
Մեդվեդևի հետ հանդիպելու համար ՀՀ նախագահը սեպտեմբերի 2-ին կմեկնի Սոչի

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։  

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական գործակցության հետագա զարգացմանը, առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` Հայաստանի նախագահության ստանձնմանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,- նշեցին մամուլի ծառայությունից: -0-