ՀՀ Արարատի մարզում ձկնաբուծական լճում ջրահեղձ են եղել երկու ձկնորսներ

26.08.2008, 13:15
ՀՀ Արարատի մարզում ձկնաբուծական լճում ջրահեղձ են եղել երկու ձկնորսներ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի Արարատի մարզում գտնվող  «Արմաշ» ձկնաբուծական լճում ջրահեղձ են եղել երկու ձկնորսներ,  երեքշաբթի  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։

«Որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է եղել ջրասուզակների օգնությունը»,- նշեց Փրկարար ծառայության ներկայացուցիչը:

Նա տեղեկացրեց, որ Արտաշատի բնակիչ` 1968 թ. ծնված Հրայր Հովսեփյանի և Երևանի բնակիչ` 1987 թ. ծնված Անդրանիկ Արաբյանի դիակները լճից դուրս են բերվել նախօրեին առավոտյան և հանձնվել են իրավապահ մարմիններին: -0-