«Զվաթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 770 հազարը

21.08.2008, 15:02
«Զվաթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 770 հազարը
«Զվաթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 770 հազարը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանի «Զվաթնոց» միջազգային օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը 2008 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին 770 605 մարդ է կազմել, ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում տեղադրված հաղորդագրությունում։  

2008 թ.-ի առաջին յոթ ամսում «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել 360 772 մարդ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 336 950 մարդու համեմատությամբ։  

Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին 7 ամսվա ընթացքում մեկնողների թիվը 409 833 մարդ է կազմել՝ 2007 թվականի նույն ժամանակահատվածի 369 254-ի համեմատ։ 

Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայնով երկիր է ներկրվել 3376 տոննա և արտահանվել է 2375 տոննա բեռ՝ 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 3458 և 2024 տոննաների համեմատ։   

2008-ի առաջին 7 ամսում «Զվարթնոցում» թռիչքների և վայրէջքների թիվը 4844 է կազմել՝ 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի 4299-ի համեմատ։ 

Ընդ որում, համաձայն ՔԱԳՎ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում «Շիրակ» պահուստային օդանավակայնով (Գյումրի քաղաք) ուղևորափոխադրումների թիվը 13844 մարդ է կազմել (8490 մեկնող, 5354 ժամանող), թռիչքների և վայրէջքների թիվը 90 է կազմել՝ 2007 թ.-ի հունվար-հունիս ամիսների 136-ի համեմատ։ --0--