Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթներ է ավելացրել

19.08.2008, 13:42
Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթներ է ավելացրել
Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթներ է ավելացրել

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը տեղեկացնում է իր ուղևորներին, որ ամառային շրջանում ավիաթռիչքների պահանջարկի աճի հետ կապված՝ լրացուցիչ չվերթներ է մտցրել, հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։  

«Մասնավորպես, օգոստոսի 22-ին և սեպտեմբերի 5-ին կիրականացվեն Երևան-Կրասնոդար-Երևան չվերթները (գործող երեք կանոնավոր չվերթներից զատ), օգոստոսի 24-ին՝ Երևան-Սամարա-Երևան չվերթը (գործող մեկ կանոնավոր չվերթից զատ)»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ավետիսովան։  

Օգոստոսի 20-ին (00-30 րոպե) կմտցվի Երևան-Մոսկվա (Դոմոդեդովո)-Երևան լրացուցիչ չվերթը՝ գործող հինգ չվերթներից զատ։

Ընկերության մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ ավելի վաղ իրականացվել են լրացուցիչ չվերթներ դեպի Մոսկվա (օգոստոսի 16-ին և 18-ին Վնուկովո օդանավակայան), Մինվոդի (օգոստոսի 15-ին) և Ստավրոպոլ (օգոստոսի 18-ին)։   

«Ենթադրվող լրացուցիչ չվերթների մասին «Արմավիա» ընկերությունը կշարունակի տեղեկացնել իր ուղևորներին»,- ասաց Ավետիսովան։ --0--