ՀՀ գլխավոր դատախազը իրավապահ մարմիններին հանձնարարել է սահմանել կատարված հանցագործությունների պատճառները

ՀՀ իրավապահ մարմինները հանցագործությունների հետաքննության ժամանակ հաճախ չեն սահմանում կատարված հանցագործությունների պատճառները, հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
2008 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում իրականացվել է ավելի քան 3,9 հազար հանցագործություն, ինչը 8,6 տոկոսով պակաս է 2007 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Գլխավոր դատախազի խոսքերով, այդպիսով, հանցագործությունների պատճառները չսահմանելը խախտում է օրենքի պահանջները։ Հովսեփյանը նշեց, որ դատախազները պետք է եռամսյակը մեկը ամփոփեն կատարված աշխատանքը, նախաքննության արդյունքները, հանցագործությունների պատճառները, ինչպես նաև զարգացնեն համագործակցությունը իրավապահ մարմինների միջև։
Խոսելով երկրի դատախազների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին՝ ՀՀ գլխավոր դատախազը նկատեց, որ դատախազներն արդեն օժտված են հատուկ կարգավիճակով, էապես ընդլայնված են նրանց լիազորությունները։
«Այժմ միևնույն դատախազը համակարգում է հանցագործությունների հետաքննությունը, սատարում մեղադրող կողմին դատարանում, բողոքները ներկայացնում վերին ատյանի դատարաններ, վերահսկում պատժի կիրառումը»,- հիշեցրեց նա։
Հովսեփյանն ընդգծեց, որ ներկայում դատախազների անկախության, գործողություններ կատարելու նրանց պատասխանատվության ապահովման համար բոլոր միջոցները ձեռնարկվում են, ինչը, նրա կարծիքով, էապես կիջեցնի կոռուպցիոն ռիսկերը։
ՀՀ գլխավոր դատախազն ավելացրեց, որ դատախազներն այժմ կարող են փոխել մեղադրանքը, լրացուցիչ փաստեր ներկայացնելու համար գործի հետաքննության դադարեցման առնչությամբ միջնորդել դատարանում։
«Դուք պետք է հիշեք, որ ձեր աշխատանքի հանդեպ պահանջներն անընդհատ աճելու են»,- զգուշացրեց Հովսեփյանը։ --0—