2008-ի հուլիսին 1604 երեխա է ծնվել Երևանում. Առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 2008-ի հուլիսին Երևանում ծնվել է 1604 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1509-ի հետ համեմատած, հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը։
Նրա խոսքերով, կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունների միջին ցուցանիշը 2008-ի հուլիսին կազմել է 20,6 տոկոս (330 դեպք), անցյալ տարվա հուլիսի 21 տոկոսի դեպքում։ Հաշվետու ամսվա 122 դեպքերում կիրառվել է պարուրային ցավազրկում։
«Պաշտոնական տվյալներով, առաջին վեց ամսում Հայաստանում ծնվել է 6217 երեխա։ 2007 թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 6035, իսկ 2006 թ.-ին ՝ 5718 երեխա։ Աճի միտումն ակնհայտ է, և դա շատ ուրախալի է»,- ուրբաթ լրագրողներին ասաց Սարիբեկյանը։
Նրա խոսքերով, երկրում բարելավվել է հղիների նախածննդյան հետազոտության գործընթացը, ինչը կապված է ծննդօգնության հավաստագրերի ներդրման հետ։ Այդ կապակցությամբ Սարիբեկյանը հորդորեց հղիներին որքան հնարավոր է շուտ հաշվառման կանգնել, ինչն ավելի որակյալ բժշկական ծառայություն կապահովի։
2008 թ.-ի հուլիսի 1-ից Հայաստանում ծննդօգնության պետական հավաստագիր է ներմուծվել։ Սա երաշխավորված պետական փաստաթուղթ է, որը պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հղիության ժամանակահատվածում և ծննդաբերության ընթացքում անվճար բժշկական օգնության ու ծառայության իրավունք է երաշխավորում։ --0—