Պետական միասնական լրացուցիչ քննություններին մասնակցելու է 664 շրջանավարտ-դիմորդ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Պետական միասնական լրացուցիչ քննություններին մասնակցելու է 664 շրջանավարտ-դիմորդ, տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։
«Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցում ուրբաթ հայոց լեզվից և գրականությունից ՄՊՔ է հանձնել 350 շրջանավարտ, որոնցից 76-ը՝ Ջավախքից, 31-ը՝ բանակից զորացրվածներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրացուցիչ ՄՊՔ –ները շարունակվելու են մինչև հուլիսի 11-ը. հուլիսի 6-ին տեղի կունենա ռուսաց լեզվի քննությունը, 8-ին՝ մաթեմատիկայի, 10-ին՝ օտար լեզուների։
Միասնական պետական քննությունները (ՄՊՔ) Հայաստանում անցկացվեցին հունիսի 2-ից 17-ը՝ չորս առարկաներից։ Դպրոցների այն շրջանավարտները, որոնք չեն ցանկանում բուհ ընդունվել, հանձնում են թեստերի «Ա» տարբերակը, իսկ մյուս բոլորը՝ «Բ» տարբերակը, որը կազմված է բուհական ընդունելության հարցերից։--0—