Հայ պատգամավորի՝ ԵԽԽՎ նստաշրջաններին մասնակցելուց հրաժարվելը ոչ կառուցողական քայլ է. կարծիք

27.06.2008, 17:42
Հայ պատգամավորի՝ ԵԽԽՎ նստաշրջաններին մասնակցելուց հրաժարվելը ոչ կառուցողական քայլ է. կարծիք

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ընդդիմադիր պատգամավորի՝ ԵԽԽՎ նստաշրջաններին մասնակցելուց հրաժարվելը ոչ կառուցողական քայլ է, կարծում է Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի համակարգող, քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ նստաշրջաններին Հայաստանի պատվիրակության ընդդիմության միակ ներկայացուցիչը, հրաժարվել է մասնակցել Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստերին։ Նա հայտարարել է, որ մտադիր չէ նիստերին մասնակցել այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չի կատարի իր պարտավորությունները։

«Ես հավաստի տեղեկություններ չունեմ՝ ինչպես և ինչ պայմաններում է նա հրաժարվել իր մասնակցությունից, սակայն եթե նա իր այդ քայլով անհամաձայնություն է արտահայտում հայկական պատվիարկության դիրքորոշումներին ու կարծիքներին, ապա դա ոչ կառուցողական քայլ է»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Խաթլամաջյանը։

Նա նշեց, որ ԵԽԽՎ նստաշրջանին նման դիվանագիտական ելույթներ չեն նախատեսում։

«Եթե կան այլ պատճառներ, ապա Հովհաննիսյանը կամ նրա ներկայացուցիչները պետք է հստակեցնեն իրավիճակը և դրա ստեղծման շարժառիթները, եթե դա PR-ակցիա չէ, այլ խորը քաղաքական ու հասարակական հիմնավորում»,- ասաց Խաթլամաջյանը։

ԵԽԽՎ մոնիտորինագային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտտը Հովհաննիսյանի նման քայլն անլուրջ է համարել՝ նշելով աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ Հովհաննիսյանի հեռացումը չի խանգարում ԵՄ պատվիրակության աշխատանքներին։

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում է ընդունել մինչև Վեհաժողովի հունվարյան նիստը Հայաստանին ժամանակ հատկացնել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջների կատարման համար։-0-