Մարտյան անկարգությունների մասնակիցներից մեկը դատապարտվել է 4,5 տարի ազատարզրկման

10.06.2008, 18:11
Մարտյան անկարգությունների մասնակիցներից մեկը դատապարտվել է 4,5 տարի ազատարզրկման

Մարտյան անկարգությունների մասնակիցներից մեկը՝ Վահե Ղազարյանը, երեքշաբթի դատապարտվել է 4,5 տարի ազատազրկման, հայտնեց ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։

Սա առաջին դեպքն է, երբ անկարգությունների մասնակիցներից մեկը դատապարտվում է այդքան տարով։ Հիմնականում դատավճիռները նախատեսում էին 1-3,5 տարվա ազատազրկում։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ Ավելի քան 100 մարդ կալանավորվել է։

«Երևանի քրեական դատարանը, վերանայելով Ղազարյանի գործը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդված երկրորդ մասով (զանգվածային անկարագությունների անմիջական մասնակցություն) և դատապարտել է 4,5 տարի ազատազրկման»,- ասաց Ենգոյանը։

Ղազարյանը մեղադրվում էր այն բանում, որ մասնավորապես չհնազանդվելով իրավապահների պահանջներին, բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, նրանց վրա մետաղական ձողեր ու քարեր է նետել։-0-