Վերջին տասնամյակում Հայաստանը լուրջ կորուստներ չի արձանագրել ղարաբաղյան հարցում

09.06.2008, 20:00
Վերջին տասնամյակում Հայաստանը լուրջ կորուստներ չի արձանագրել ղարաբաղյան հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Վերջին տասնամյակում Հայաստանը լուրջ կորուստներ չի արձանագրել ղարաբաղյան կարգավորման հարցում, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«10 տարիների ընթացքում մենք պահպանել ենք կարևորագույն սկզբունքը, որի համաձայն Արցախի ժողովուրդն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և մինչ օրս հավատարիմ է այդ սկզբունքին»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը։

Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանը զգալի զիջում է Ադրբեջանին՝ քաղաքական քազչության հարցերում։

«Ադրբեջանում տեղի է ունենում հայկական քաղաքակրթության մշակութային ցեղասպանություն. մեզանից վերցնում են մեր երգերը, պարերը, տաճարները, իսկ մենք արժանի պատասխան չենք տալիս։ Ադրբեջանն անցկացնում է միջազգային համաժողովներ, որտեղ ներկայացնում է մեր տարածաշրջանի հորինված պատմությունը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Միաժամանակ, քաղաքագետն ընդգծեց, որ կարևորագույն ձեռքբերումն այն է, որ 10 տարիների ընթացքում Հայաստանը չի կորցրել ոչ մի կտոր հող, իսկ Հայաստանի և Արցախի սահմանամերջ գոտիների բնակիչներն ոպրում են խաղաղության մեջ։

Իր հերթին, Հայաստանի ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունների բացթողումների մեծ մասը հիմնավորված են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությամբ, որը ղարաբաղյան հարցի կարգավորման ելքը տեսնում է միայն Արցախին Ադրբեջանի կազմում կարգավիճակ ստանալու ձևաչափի մեջ։--0—