Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ գնան ընդդիմությանը. պատգամավոր

23.04.2008, 16:17
Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ գնան ընդդիմությանը. պատգամավոր

Հայաստանի իշխանությունները պետք  է փոխզիջումների գնան` ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցելու համար, քանի որ նրանք երկխոսության ուժեղ կողմն են, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի Դաշնակցության պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը։

Նա նաև նշեց իշխանության համակարգում կադրային փոփոխություներ կատարելու անհրաժեշտությունը. «Իշխանությունների կողքին պետք է լինեն «ճաշակով մարդիկ»»,- ասաց նա։

«Իշխանության համակարգում մնում են մարդիկ, որոնց պետք է հեռացնել պաշտոնից, հակառակ դեպքում բարեփոխումներ իրականցնել հնարավոր չի լինի»,- ավելացրեց Պետրոսյանը։

Հայաստանի մշակույթի նախկին նախարար և գրող Հակոբ Մովսեսն իր հերթին ասաց, որ իշխանությունները պետք է իրենց մեջ ուժ գտնեն, որպեսզի ընդդիմությանը փողոցներից ու հրապարակներից խորհրդարան վերադարձնեն։

«Հայասատանի նախագահը պետք է ցրի ներկա խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գիտակցում է, որ իր հայտարարությունը ուտոպիա է։

Ամեն դեպքում, Մովսեսի խոսքերով, նման սցենարի դեպքում Հայաստանում իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական պայմանավորվածությունների կարելի է հասնել առաջիկա 5-10 տարիների ընթացքում։

«Իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության բացակայությունը վտանգավոր է երկու կողմերի համար, մինչդեռ Հայաստանում դա չեն գիտակցում»,-ասաց նա։-0-