Երևանում մարտի 20-ին մենակատարների նոր հայկական անսամբլը առաջին համերգը կունենա

20.03.2008, 12:08
Երևանում մարտի 20-ին մենակատարների նոր հայկական անսամբլը առաջին համերգը կունենա

Հինգշաբթի՝ մարտի 20-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա 2008 թ.-ին ստեղծված Մենակատարների պետական անսամբլի առաջին համերգը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, համերգի ծրագրում ընդգրկված են կոմպոզիտորներ Շարաֆյանի (Offertorium), Մանսուրյանի (Թովեմ), Զոհրաբյանի (Parable), ինչպես նաև Իսրայելյանի (Հիմներ) ստեղծագործությունները։

Իր գործունեության մեջ անսամբլը մեծ տեղ է տալիս ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, նշեցին մամուլի ծառայությունից։

Անսամբլում ընդգրկված են 13 բարձրակարգ երաժիշտներ։ Անսամբլի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Զավեն Վարդանյանը։

Մենակատարների պետական անսամբլը ստեղծվել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախաձեռնությամբ։-0-