Մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է մեկ թեթև սեյսմիկ ցնցում
Մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է մեկ թեթև սեյսմիկ ցնցում։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից (ՍՊԱԾ), մարտի 9-ին Սպիտակ քաղաքից 14 կմ դեպի հարավ գրանցվել է երկու բալ ուժգնությամբ սեյսմիկ ցնցում։
Նույն ժամանակաշրջանում Հայաստանի սեյսմիկ կայանները տարածաշրջանում գրանցել են երեք և ավել բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ։
Մարտի 6-ին և 7-ին Թուրքիայի տարածքում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ։ Դրանցից առաջինը գրանցվել է Չալդրան քաղաքից 112 կմ, իսկ երկրորդը` Կարս քաղաքից 77 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Մարտի 9-ին Իրանի Հարավային Խորասան գավառի Բիրջանդ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Այդ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, մասամբ կոտրվել են բնակելի շենքերի ապակիները և վնասվել պատերը։-0-