Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունը մեկնարկում է ապրիլին

11.03.2008, 17:22
Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունը մեկնարկում է ապրիլին
Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունը մեկնարկում է ապրիլին

Հայաստանում 2008 թվականի ապրիլի 6-ին  մեկնարկում է ֆուտբոլի բարձրագույն լիգայի 17-րդ ազգային առաջնությունը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Ազգային առաջնությանը կմասնակցի 8 թիմ՝ «Արարատ» (Երևան), «Ուլիս» (Երևան), «Բանանց» (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Միկա» (Աշտարակ), «Գանձասար» (Կապան), «Փյունիկ» (Երևան) և «Կիլիկիա» (Երևան)։

Հայաստանի առաջնությունը ապրիլի 6-ին մեկնարկում է «Արարատի» և «Կիլիկիայի» հանդիպումով։ Առաջնության առաջին խաղը կկայանա տեղի ժամանակով 16.00-ին՝ Աբովյան քաղաքի «Արարատ» ֆուտբոլային դաշտում։ Առաջնության վերջին՝ 28-րդ մրցաշրջանը կանցկացվի նոյեմբերի 15-ին։

Հայաստանի ներկա չեմպիոնը Երևանի «Փյունիկն» է, որն այս կոչումը նվաճել է յոթերոդ անգամ անընդմեջ և կներկայացնի երկիրը 2008 թվականի Չեմպիոնների լիգայում։

2007 թվականի արծաթե մրցանակակիրը դարձավ «Բանանցը», երրորդ տեղը զբաղեցրեց Աշտարակի «Միկան»։-0-