Երևանում ինքնաթիռի վթարից տուժածների վիճակը գնահատվում է բավարար
Երևանում Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով տուժածների վիճակը գնահատվում է բավարար։
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանի հերթապահ բժիշկ Վաչե Մարգարյանը։
«Այժմ մեզ մոտ է գտնվում ութ մարդ։ Յոթը՝ գլխուղեղի ցնցումով, մեկը՝ դիմածնոտային վնասվածքով», - ասաց նա։
Մարգարյանի խոսքերով, տուժածները պետք է անցնեն բժշկական հետազոտություն, և այժմ դեռ վաղ է խոսել նրանց դուրսգրման մասին։
Ինքնաթիռի վթարից հետո 11 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, տուժածների կեսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 ինքնաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի առավոտյան՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդ բարձրանալիս։
Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանց մեծամասնությանը օգնություն է ցուցաբերվել տեղում։ Զոհեր չկան։-0-

