Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին ԼՂՀ-ի ներգրավումը չի օգնի դրա լուծմանը. ԵՄ նախագահ

06.02.2008, 14:14
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին ԼՂՀ-ի ներգրավումը չի օգնի դրա լուծմանը. ԵՄ նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին ԼՂՀ-ի ներգրավումը չի օգնի դրա լուծմանը, չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ նախագահի, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը։

«Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ձևաչափ ևս մեկ կողմի ներգրավումը կօգնի դրա լուծմանը։ Համանախագահների մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ձևաչափի շրջանակներում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների ակտիվ բանակցություններ՝հակամարտության լուծման ուղիները փնտրելու նպատակով», - ասաց նա։

Ռուպելի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումն ակտիվորեն նպաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, բացի դրանից բանակցություններ են ընթանում նաև միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ --0-