Լեհաստանում բարձրանում է հետաքրքրությունը հայոց լեզվի և հայկական մշակույթի նկատմամբ. դեսպան
31.01.2008,
15:30
Լեհաստանում բարձրանում է հետաքրքրությունը հայոց լեզվի և հայկական մշակույթի նկատմամբ. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Վերջին տարիներին Լեհաստանի բնակչության շրջանում նկատվում է հետաքրքրության աճ՝ հայոց լեզվի և հայկական մշակույթի նկատմամբ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաշ Կնոթհեն։
«Լեհաստանի համեմատաբար փոքր մասն է ծանոթ Հայաստանին, սակայն վերջին տարիներին հայոց լեզվի և հայկական մշակույթի նկատմամբ նկատելի է հետաքրքրության նշանակի աճ»,- ասաց նա։
Դեսպանի խոսքերով, այդ մասին վկայում է այն փաստը, որ նախորդ տարի Վարշավայի պետական համալսարանում բացվել է հայոց լեզվի և մշակույթի ֆակուլտետ։
Կնոթհեն ավելացրեց, որ մշակույթի ոլորտում հայ-լեհական հարաբերությունների զարգացման համար Լեհաստանի դեսպանատունը Հայաստանում անում է հնարավոր ամեն ինչ։--0—