Հայաստանի առաջին տիկինը ճանաչվել է «Հայ երեխաների լավագույն ընկեր»

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Հայ օգնության ֆոնդի երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնը Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանին ճանաչել է «Հայ երեխաների լավագույն ընկեր»։
«Այդ երեխաները մեր ընդհանուր ցավն են։ Եթե մենք գիտակցենք, որ Հայաստանի հոգսերը մեզանից յուրաքանչյուրի հոգսն են, ապա դա լավ ապագա կդառնա մեր երկրի համար»,-ուրբաթ հայտարարեց առաջին տիկինը Կենտրոն կատարած այցի ժամանակ։
Նա ընգծեց նաև նման օջախների գործունեության կարևորությունը։
«Հայ երեխաների լավագույն ընկեր» տիտղոսին տիկին Քոչարյանն արժանացել է Կենտրոնին տրամադրած աջակցության, ինչպես նաև Կենտրոնի «Բարեկամների խորհրդի» ստեղծման ուղղությամբ 2007թ.-ին կատարած աշխատանքի համար։
Խորհրդի նախաձեռնություններից մեկը դարձավ 2007թ. հայ էստրադայի աստղերի մասնակցությամբ համերգի կազմակերպումը։
Տոմսերի վաճառքից գոյացած ողջ եկամուտը, որը կազմել էր 2,5 մլն. դրամ (8,1 հազ. ԱՄՆ դոլար), փոխանցվել էր կենտրոնին։
Կենտրոնին աջակցել են նաև «Երկու աստղ» հեղինակավոր երաժշտական նախագծի մասնակիցները։
Նախագծից գոյացած եկամուտը, որը կազմել է 3 մլն. դրամ (9,8 հազ. ԱՄՆ դոլար), փոխանցվել է կենտրոնին։
Հայ օգնության ֆոնդի երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնը հիմնվել է 2000թ.-ին։ Կենտրոնը հիմնական գործունեությունը ծավալում է ծնողազուրկ, հոգեկան տարբեր խանգարումներով տառապող երեխաներին օգնություն, ինչպես նաև կացարան տրամադրելու ուղղությամբ։-0-