Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելիս ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի գրեթե բոլոր հանձնարարականները հաշվի են առնվել

25.01.2008, 10:46
Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելիս ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի գրեթե բոլոր հանձնարարականները հաշվի են առնվել
Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելիս ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի գրեթե բոլոր հանձնարարականները հաշվի են առնվել

ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի գրեթե բոլոր դիտողությունները և հանձնարարականները, որոնք ներկայացվել էին Հայաստանում 2007 թ.-ի մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, հաշվի են առնվել՝ հանրապետության Ընտրական օրենսգիրքում փոփոխություններ կատարելիս, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

«Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի գրեթե բոլոր դիտողությունները և հանձնարարականները, որոնք ներկայացվել էին 2007 թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հաշվի են առնվել Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններում», - ասաց դեսպանը։

Միաժամանակ, Կապինոսն ափսոսանք հայտնեց, որ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով արվել են նախագահական ընտրությունների շեմին՝ ավելացնելով, որ դրանց անխոչընդոտ իրականացման վրա հույս ունենալը շատ դժվար է, քանի որ իրականացման մեխանիզմ ստեղծելու համար ժամանակ է հարկավոր։

 «Սակայն, որքանով ես տեղյակ եմ, հայկական կողմը գործադրում է բոլոր ջանքերը՝ նման մեխանիզմներ ստեղծելու համար։ Ես հույս ունեմ, որ սա լավ հիմք կծառայի՝ Հայաստանի նախագահական ընտրությունների թափանցիկության և կազմակերպման մակարդակն առավել բարձրացնելու համար», - ասաց նա։

2007 թ.-ի նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքում, նոյեմբերի 16-ին ԱԺ-ի կողմից ընդունված, փոփոխություններն ու ավելացումները։ Փոփոխությունների հիմնական նպատակը մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացահայտված թերությունների վերացնում է, ինչպես նաև 2008 թ.-ի նախագահական ընտրությունների շեմին Ընտրական օրենսգրքի կատարելագործումը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։-0-