Հայաստանի իշխանամետ թեկնածուի նախընտրական քարոզարշավը սկսվել է ժամանակից շուտ. ԿԸՀ անդամ

16.01.2008, 16:41
Հայաստանի իշխանամետ թեկնածուի նախընտրական քարոզարշավը սկսվել է ժամանակից շուտ. ԿԸՀ անդամ

Հայաստանի իշխանամետ թեկնածուի նախընտրական քարոզարշավը սկսվել է ժամանակից շուտ, կարծում է «Օրինաց երկիր» կուսակցությունից ԿԸՀ անդամ Սոնա Սարգսյանը։

«Բոլորին քաջ հայտնի է, որ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի հունվարի 21-ից, բայց իշխանության թեկնածուն չի իջնում հայկական հեռուստաալիքների էկրաններից»,-հայտարարեց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսում։

Ընդ որում ԿԸՀ անդամը հավելեց, որ ոչ մի կասկած չկա այն բանում, որ ընդդիմադիր թեկնածուների համար քարոզարշավը կսկսվի հենց հունվարի 21-ին։

Սարգսյանը նշեց նաև, որ Ընտրական օրենսդրության մեջ մտցված փոփոխությունները որոշ իմաստով թափանցիկ և ազատ ընտրությունների ապահովման երաշխիքն են, սակայն առկա իրողություններն այնուամենայնիվ հեռու են ցանկալի արդյունքներից։

«Մեր հիմնական դժգոհությունը, որը ներկայացրել ենք ԿԸՀ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից քաղաքական քարոզչության համար սահմանված հաստատված ժամանակացույցն է։ Մենք առաջարկում էինք այն 17։00-ից տեղափոխել 19։30, բայց մեր առաջարկությունը մերժվեց»,-հայտարարեց նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կուենան 2008թ. փետրվարի 19-ին։

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածու։ ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներին գրանցում է 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։

Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը կանցկացվի հունվաիր 21-ից մինչև փետրվարի 17-ը ներառյալ։—0—