Երկու պատանի է տուժել Վանաձորում՝ ավտովթարի հետևանքով
19.12.2007,
11:35
Երկու պատանի է տուժել Վանաձորում՝ ավտովթարի հետևանքով
Վանաձորում երկու պատանի է տուժել ավտոճանապարհային պատահարի հետևանքով։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ փրկարար ծառայությունից, նախօրեին, ժամը ժամը 13.00-ին Վանաձորի փողոցներից մեկում «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է 16-ամյա մի պատանի, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին։
Վարորդը և 17-ամյա ուղևորը դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ըստ բժիշկների, տուժածների վիճակը միջին ծանրության է:--0--