Հայկական թատրոնը պետական օժանդակության կարիք է զգում

17.12.2007, 19:20
Հայկական թատրոնը պետական օժանդակության կարիք է զգում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական թատրոնը պետական օժանդակության կարիք է զգում, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը։

«Թատերական ոլորտը Հայաստանում վերածվել է գորշ տարածության։ Դժվար  ժամանակներից և հանդիսատեսի ու թատրոնի միջև անդունդից հետո երկխոսությունը չի ստացվում»,-ասաց նա։

Գասպարյանի խոսքերով, հանդիսատեսի և թատոնի միջև կապի վերականգնման համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ և նոր բեմադրություններ։

Իր հերթին Հայաստանի վաստակավոր դերասանուհի, «Մհեր Մկրտրչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Լալա Մնացականյանը նշեց, որ երկրի թատերական ոլորտում անհրաժեշտ է թարմացնել մոտեցումները, խաղացանկը և բեմադրությունները մատուցելու ձևերը։ Նրա խոսքերով, նոր բեմադրությունների դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության կարծիքն ու պահանջարկը և բազմազանություն ապահովել լայն լսարանի համար, այդ թվում՝ բեմադրել արտասահմանյան դրամատուրգների, հայ դասականների պիեսներ և ժամանակակից շոու։

«Եթե ասելու բան ունես և դա հետաքրքիր ես մատուցում, ապա հանդիսատես միշտ կգտնվի»,-ասաց Մնացականյանը։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2006թ.-ին հանրապետությունում գործել է 26 թատերական կազմակերպություն, որից 15-ը՝ դրամատիկական, 5-ը՝ տիկնիկային, 4-ը՝ երաժշտական, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը և Երևանի կրկեսը։--0--