Հայաստանը պետք է հստակեցնի իր զեկույցը եվրաինտեգրման գործընթացում. կարծիք

06.12.2007, 15:10
Հայաստանը պետք է հստակեցնի իր զեկույցը եվրաինտեգրման գործընթացում. կարծիք
Հայաստանը պետք է հստակեցնի իր զեկույցը եվրաինտեգրման գործընթացում. կարծիք

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է հստակեցնի, թե ինչ կարող է տալ Եվրոպային եվրաինտեգրման ընթացքում։ Հինգշաբթի, «Հայաստանի բարեփոխումների մոնիտորինգը՝ Նոր հարևանության շրջանակներում» սեմինարի ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայաստանը կարող է կանգնել, այսպես կոչված, «եվրոպական ուղու» վրա միայն այն ժամանակ, երբ կհասկանա, թե ինչ կարող է տալ Եվրոպային, երբ կգիտակցի, որ ինքը Հայաստանն է, այլ ոչ թե Եվրոպայի աշակերտը»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով, Հայաստանը կարող է Եվրոպային բերել ինչպես մշակութային, այնպես էլ աշխարհատնտեսական, ֆինանսական, տարածաշրջանային արժեքներ։

«Մենք Իրանին սահմանամերձ երկիր ենք և կարող ենք Եվրոպային տալ այն, ինչը նա չունի հիմա։ Ես ինքս վկա եմ եղել, թե Իրաքի հետ պատերազմ սկսելուց հետո ինչպես են մեզ մոտ ժամանել ԱՄՆ-ի մասնագետները և սկսել ուսանել, թե ինչպես է պետք միջմշակութային կամուրջներ կառուցել մուսուլմանական երկրների հետ»,- ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ երկիր, որը ներկայացնում է իր տարածաշրջանը և հասկանում նրա խնդիրները։

«Այսօր Խորհրդային Միության նախկին պետությունները, որոնք մտնում են ԵՄ, երաշխավորում են հետսովետական տարածության երկրների հետ համագործակցությունը։ Իսկ ինչ կարող է անել Հայաստանն այն տարածաշրջանում, որտեղ մենք իրականում գտնվում ենք. նախ մենք պետք է դա հասկանանք, իսկ հետո մատուցենք Եվրոպային»,- ասաց Իսկանդարյանը։

«Հայաստանի բարեփոխումների մոնիտորինգը՝ Նոր հարևանության շրջանակներում» սեմինարը կազմակերպել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը։ --0—