Հայաստանում տուրիզմի ոլորտի ամենամյա աճը կազմել է 20 տոկոս. մոնիտորինգ

05.11.2007, 11:00
Հայաստանում տուրիզմի ոլորտի ամենամյա աճը կազմել է 20 տոկոս. մոնիտորինգ
Հայաստանում տուրիզմի ոլորտի ամենամյա աճը կազմել է 20 տոկոս. մոնիտորինգ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տուրիզմի ոլորտի ամենամյա աճը կազմում է 20 տոկոս, շաբաթ լրագրողներին տեղեկացրել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի տուրբիզնեսը յուրաքանչյուր տարի աճում է նվազագույնը 20 տոկոսով, չնայած իբր-թե բարձր տարիֆների մասին բազմաթիվ բողոքների», - ընդգծել է նա։

Նրա խոսքերով, Հայաստանի տուրիստական ոլորտում կոշտ մրցակցությունը պայմանավորվում է փոքր շուկայով և տուրիստական գործակալությունների մեծ քանակությամբ։

«Մեր երկրում կա շուրջ 150 տուրիստական գործակալություն, որոնցից 40-50-ը ակտիվ են և ի վիճակի են «եղանակ ստեղծել» այս բիզնեսում», - ավելացրել է Ապրեսյանը։

Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաները դիտում է որպես խթան՝ տնտեսության այլ որորտների զարգացման համար։ Այս ոլորտում ակտիվորեն գործում են շուրջ 200 ձեռնարկություններ, ընդ որում դրանցից 30 տոկոսից ավելին արտասահմանյան ներդրումներ ունեցող ընկերություններ են, տեղեկատվական տեխնոլոգիաներում ներգրավված է ավելի քան 50 հազ. մարդ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը ՀՆԱ-ում կազմում է շուրջ 2 տոկոս։ Ենթադրվում է, որ 2007 թ.-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ կատարված ներդրումները կհասնեն տասնյակ միլիոն դոլարի։

 Նախարարության տվյալների համաձայն՝ մինչև 2007 թ.-ի վերջը Հայաստան կայցելի 450 հազ. զբոսաշրջիկ՝ 2006 թ.-ի 381 հազ.-ի համեմատ։-0-