Երևանի քաղաքապետարանում տեղադրված պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը կեղծ է եղել
26.10.2007,
16:46
Երևանի քաղաքապետարանում տեղադրված պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը կեղծ է եղել
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեկ Երևանի քաղաքապետարանի շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը կեղծ է եղել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ուրբաթ հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16։30-ին քաղաքապետարան է ստացվել անանուն հեռախոսազանգ՝ շենքը պայթեցնելու սպառնալիքով։
Քաղաքապետարան են ժամանել համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ, սակայն իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։
Ոստիկանության մամուլի կենտրոնից հայտնել են, որ գործի մանրամասները ճշտվում են, տարվում է քննություն։--0--